Մատչելիության հղումներ

Ռուբիոն ու Լեմին քննարկել են իրավիճակը Գազայում և Ուկրաինայում


Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, արխիվ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի հետ։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության՝ նրանք քննարկել են «Գազայում տիրող մարդասիրական իրավիճակը, պատանդներին տուն վերադարձնելու և հրադադարի հասնելու ջանքերը՝ չնայած «Համաս»-ի կողմից դրան խոչընդոտելը»

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ԱՄՆ պետքարտուղարն ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն ընդգծել են՝ պատերազմը պետք է ավարտվի:

«Ե՛վ պետքարտուղարը, և՛ արտաքին գործերի նախարարը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք բերի միջուկային զենք։ Նրանք նաև քննարկել են Սուդանում շարունակվող հակամարտությունը», - նշված է հաղորդագրությունում։

Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնի հետ, քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման հարցը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG