Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային խնդիրների լուծումը պետք է իրականացվի առանց օտարերկրյա պետությունների միջամտության. Իրանի փոխնախագահ


Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։

Հայաստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում։

IRNA-ի փոխանցմամբ՝ Մոհամմադ Ռեզա Արեֆն նշել է. - «Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հարևանության քաղաքականության մեջ, և Թեհրան-Երևան հարաբերությունները հիմնված են ամուր և անխորտակելի հիմքերի վրա»

«Մենք ողջունում ենք տարածաշրջանում և հարևան երկրների միջև երկարատև խաղաղության և կայունության հաստատումը, և մենք կարծում ենք, որ խաղաղությունը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում, և որ տարածաշրջանային խնդիրների լուծումը պետք է իրականացվի առանց օտարերկրյա պետությունների միջամտության», - ընդգծել է Իրանի փոխանախագահը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG