Բաքվում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարի հետ։
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է, որ մեծ հեռանկարներ կան Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման համար՝ տնտեսական, առևտրային, էներգետիկ, ներդրումային, տրանսպորտային, տարանցիկ, արդյունաբերական և այլ ոլորտներում:
Ադրբեջանական կողմը փոխանցել է, որ Բաքուն մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը։