Մատչելիության հղումներ

Ադրբեջանական աղբյուրները պնդում են՝ շաբաթավերջին Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Վաշինգտոն


Ուրբաթ օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին Twitter-ի իր օգտահաշվում գրել է Վաշինգտոնում աշխատող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ նշելով, որ սպասվող հանդիպման մասին իրեն տեղեկացրել են Սպիտակ տան աղբյուրները։

Մի շարք աղբյուրներ վկայակոչելով՝ Ռաուֆօղլուն նաև պնդում է, որ Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ընթացքում «կողմերը հայտարարելու են խաղաղության հաստատման մտադրության մասին»։

Ադրբեջանցի լրագրողը, սակայն, չի նշում՝ արդյո՞ք Վաշինգտոնում որևէ փաստաթղթի ստորագրում կամ նախաստորագրում նախատեսվում է, թե ոչ։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն ադրբեջանցի լրագրողի տարածած տեղեկությունը չեն մեկնաբանում։

Փաշինյանն ու Ալիևը հուլիսի 10-ին հանդիպել էին Աբու-Դաբիում, քննարկել հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:

XS
SM
MD
LG