Մատչելիության հղումներ

Խաչատուրյանն ու Կոբախիձեն խոսել են տարածաշրջանի վերջին զարգացումների մասին


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և վերջին զարգացումները։

Ըստ նախագահականի՝ նրանք ընդգծել են խաղաղության, կայունության և փոխադարձ հարգանքի սկզբունքների կարևորությունը՝ որպես բոլոր պետությունների առաջընթացի և անխոչընդոտ զարգացման կարևոր պայման։

Խաչատուրյանն ու Կոբախիձեն անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ ընդգծելով տարեցտարի աճող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև բիզնես կապերի զարգացման դինամիկան։

«Երկուստեք կարևորվել է ներդրումային միջավայրի բարելավումը, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և ոլորտային համագործակցության խթանումը՝ էներգետիկայից մինչև տրանսպորտ, զբոսաշրջությունից մինչև նորարարական ոլորտներ», - ասված է հաղորդագրության մեջ։

Չի հաղորդվում, սակայն, արդյոք անդրադարձ եղել է վերջին շրջանում վրացական անցակետում ծագած խնդիրներին:

Հանդիպումը կայացել է Թուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG