Պուտինն ու Նեթանյահուն կրկին զրուցել են

Այսօր կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նենթանյահուի հերթական հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։

Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները զրուցել էին ուղիղ մեկ շաբաթ առաջ։ Նախորդ զրույցի ընթացքում Պուտինն ու Նեթանյահուն քննարկել էին Գազայում ստեղծված իրավիճակը, կացությունը Սիրիայում և Իրանի շուրջ վերջին զարգացումները։