Լենինգրադի մարզում բախվել են բեռնատար գնացքն ու ավտոբուսը, կա մեկ զոհ

Լենինգրադի մարզ, արխիվ

Լենինգրադի մարզում բախվել են բեռնատար գնացքն ու ավտոբուսը, կա մեկ զոհ, տեղեկացնում է РИА Новости-ն:

Նախնական տվյալներով՝ ավտոբուսի 10 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Նշվում է, որ մեքենավարն արգելակել է, սակայն հեռավորությունը բավարար չի եղել բախումը կանխելու համար:

Ռուսաստանի ՆԳՆ մարզային վարչության տվյալներով՝ ավտոբուսում եղել են զբոսաշրջիկներ, որոնք ուղևորվում էին Ալեքսանդր Սվիրսկու վանք։