Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը դատարան է ուղարկվել, «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ Միքայել սրբազանի փաստաբանները գլխավոր դատախազին միջնորդություն էին ներկայացրել իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Միքայել արքեպիսկոպոսի փաստաբան Երեմ Սարգսյանը փոխանցեց, որ միջնորդությունը դատախազությունը մերժել է, թե ինչ հիմքով, դեռ չէին ծանոթացել:
Միքայել արքեպիսկոպոսին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով մեղադրանք է ներկայացվել նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույցի հետքերով, որտեղ բարձրաստիճան հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին:
Հուլիսի 30-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր սրբազանին կալանքից ազատելու պահանջով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը: