Ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի Խարկովի մարզի Լոզովայա քաղաքին։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Զելենսկին։
Նա հարձակումն անվանել է «ամենամասշտաբայինը» ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։ Սերգեյ Զելենսկիի խոսքով՝ վնասվել են կարևորագույն ենթակառուցվածքները, բազմահարկ շենքերը և մասնավոր հատվածը։ «Ցավոք, կան վիրավորներ՝ նրանց թվում երկու երեխա։ Աշխատում են փրկարարները, բժիշկները և շտապօգնության ծառայությունները», - գրել է նա։
Քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, այդ թվում՝ Ավիլովկա միկրոշրջանը և Կատերինովկա Ստարոստինսկի շրջանը։
«Ուկրզալիզնիցա» ԲԲԸ-ն պարզաբանել է, որ հարվածի հետևանքով վնասվել են երկաթուղային կայարանը և այլ օբյեկտներ։ Զոհվել է ստորաբաժանումներից մեկի հերթապահ մեխանիկը, վիրավորվել են ևս չորս երկաթուղային աշխատողներ։ Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության Խարկովի մարզի գրասենյակը հայտնել է՝ մեկ մարզ զոհվել է, տասը հոգի՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա։
Օգոստոսի լույս 5-ի գիշերը ռուսական կողմը հարվածել է Ուկրաինային 46 անօդաչու թռչող սարքերով և «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով: Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 8:00-ի դրությամբ խոցվել է 29 ԱԹՍ: