Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ պարեկային հերթապահություն կիրականացնեն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Ճապոնական ծովում վերջերս անցկացված զորավարժություններից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։
Օգոստոսի 1-5-ն անցկացված զորավարժությունների ընթացքում կողմերը կատարել են հրետանային կրակով վարժանքներ, մշակել են հակասուզանավային և հակաօդային պաշտպանական գործողություններ, ինչպես նաև կատարելագործել են ծովում համատեղ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը։
Խաղաղօվկիանոսյան նավատորմը նախկինում հայտարարել էր, որ զորավարժություններն ամբողջությամբ պաշտպանական բնույթ են կրում և ուղղված չեն որևէ երկրի դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չինաստանը և Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել