«Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվա կժամանի օգոստոսի 6-ին», - հաղորդում է Ռուսաստանի պետական լրատվական ТАСС գործակալությունը՝ մի շարք դիվանագիտական աղբյուրներ վկայակոչելով։ Գործակալության պնդմամբ՝ դրանց թվում նաև ամերիկյան աղբյուրներ կան։
Ավելի վաղ Ուիթքոֆի՝ օգոստոսի 6-ին կայանալիք այցի մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ուիթքոֆի՝ Մոսկվա ժամանելու դեպքում նրան կարող է ընդունել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։